ԵՀ-ն կառավարություններին կոչ է արել իրական ջանքեր գործադրել տնտեսության թվայնացման համար
Եվրահանձնաժողովը կառավարություններին կոչ է արել իրական ջանքեր գործադրել՝ ուշադրությունը տնտեսության թվայնացման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի վրա կենտրոնացնելու համար, երբ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող բարեփոխումներն ու ներդրումները զարգանան, որպես COVID-19 ճգնաժամից վերականգնման մաս, հաղորդում է AP-ն:
Եվրախորհրդարանը մտադիր է հաստատել հարյուր միլիարդավոր եվրոներ՝ ԵՄ դրամաշնորհների ու վարկերի տեսքով՝ համավարակից հետո Եվրոպան վերակառուցելու համար:
Բայց պաշտոնյաները հայտարարել են, որ ԵՀ-ում ներկայացված բարեփոխումները եւ ներդրումային ծրագրերը ցույց են տալիս ծախսերի հանդեպ հակումը, այլ ոչ թե կառուցվածքային բարեփոխումների, եւ դրանցից որոշներում բացակայում են տնտեսությունը վերափոխելու օրիգինալ գաղափարներ` հետագա տարիներին դաշինքի տնտեսությունն ավելի «կանաչ» եւ թվային դարձնելու ԵՄ հավակնություններին համապատասխանելու համար:
«Մեզ անհրաժեշտ է պատշաճ հավասարակշռություն բարեփոխումների եւ ներդրումների միջեւ: Պլանները պետք է համապատասխանեն նաեւ «կանաչ» եւ թվային տեխնոլոգիաներին անցումն արագացնելու մեր ընդհանուր հավակնություններին»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Անդամ-պետությունները պետք է ներառեն իրական «կանաչ» եւ թվային բարեփոխումներ եւ ներդրումներ՝ նպատակներին հասնելու համար»:
Կարծիքներ