Զոհրաբ Մնացականյանը մասնակցել եւ ելույթով է հանդես եկել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել եւ ելույթով է հանդես եկել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հատնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմել է ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը եւ ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակել է «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը:

Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների եւ ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:

Նախարար Մնացականյանը հորդորե է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում