«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ Armsport .am-ի փոխանցմամբ՝ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։

«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։

Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ՝ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ.-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում