Ակումբները կարող են արգելել ֆուտբոլիստներին միանալ ազգային թիմերին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ժամանակավորապես թույլատրել է ակումբներին արգելել ֆուտբոլիստներին՝ միանալ ազգային ընտրանիներին:
Ակումբների համար նախատեսված նոր ընթացակարգը նախատեսված է սեպտեմբերին կայանալիք հանդիպումների համար: Ակումբը կարող է արգելել ֆուտբոլիստին հանդես գալ հավաքականի կազմում, եթե տվյալ երկրում կամ քաղաքում սահմանված 5 օրյա կարանտին կամ մուտքի և ելքի արգելք կա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 5-ին արտագնա խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կխաղա Էստոնիայի հետ:
Կարծիքներ