Ալեն Սիմոնյանը պայքարում է վիրավորանքի և զրպարտության դեմ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է վիրավորանքի և զրպարտանքի համար պատիժը խստացնել: Վիրավորանքի համար նախատեսված վարչական տույժը կդառնա 5 մլն դրամ, զրպարտության համար նախատեսվածը՝ 10 մլն դրամ: Ալեն Սիմոնյանը վստահ է՝ տուգանքի սահմանված չափերի բարձրացումը կարող է զսպող մեխանիզմ լինել: ԱԺ փոխնախագահն ասում է՝ օրենքի նախագիծը վերաբերում է ոչ թե միայն ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին կամ սոցցանցերում մեկնաբանություններ գրող անձնաց, այլ` բոլորին:
Կարծիքներ