Մոսկվայում երկուշաբթի օրվանից սկսվում է 60-ից բարձր տարիքի անձանց` COVID-19-ի դեմ պատվաստումը
Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն:
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն Է տվել ավագ սերնդի քաղաքացիներին COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկմանը: Դա շատ լավ Է, որովհետեւ տարեցները կազմում են ռիսկի ամենամեծ խումբը, որոնք առավել ծանր են տանում հիվանդությունը: Երկուշաբթի օրվանից մենք նրանց համար կբացենք պատվաստման գրանցում: Նշեմ, որ դա իրապես գործում Է»,- Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը դեկտեմբերի 27-ին գրում Է իր կայքում:
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է 60-ից բարձր տարիքի անձանց համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը՝ զանգվածային պատվաստմամբ: Մոսկվայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումն սկսվել Է դեկտեմբերի 4-ից: Ներկա դրությամբ կարող են «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատվաստում ստանալ առողջապահության, կրթության, սոցիալական պատշպանության, ԶԼՄ-ների, արդյունաբերության, Էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտների աշխատողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ