Երեք օրում բացահայտվել է հանցագործության 84 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, սպանության սպառնալիքի՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, ահաբեկչության մասին կեղծ ահազանգի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, բնակարանային գողության՝ 5, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 1 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ