Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային

Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի ձմռանը ընդառաջ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Նշվում է, որ լրացուցիչ մարդասիրական օգնությունը վերաբերում է ձմռան շրջանում բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերելու միջոցառումներին։

Գերմանիայի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ այդ միջոցները կուղղվեն իրենց կողմից հատկացված շտապ մարդասիրական օգնության ավելացմանը, որպեսզի մարտական գործողությունների առաջնագծին մոտ գտնվող տները, որոնք չունեն էներգամատակարարման հնարավորություն, կարողանան վառելիք ստանալ։

Բացի այդ՝ նախատեսվում է ձմռանն անհրաժեշտ տաք ծածկոցներով կամ ձմեռային վերարկուներով ապահովվել տեղի բնակչությանը՝ ցրտահարությունից պաշտպանվելու համար

Հետևեք մեզ նաև Տելեգրամում