ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են մրցումային 5-րդ օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային քառորդ եզրափակիչում մրցեց Հունաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վահան Նանիձանյանի հետ և հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեիցն և կիսաեզրափակիչ դուրս եկան Հովհաննես Բաչկովը (63,5), Արթուր Բազեյան (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):
Մայիսի 28-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է, իսկ կիսաեզրափակիչները կկայանան մայիսիս 29-ին:
Կարծիքներ