Թուրքիան ծրագրում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ
Թուրքիան կշարունակի իր սկզբունքային արտաքին քաղաքականությունը և կպահպանի բացառապես դրական հարաբերություններ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք տխրությամբ և մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք տխուր ենք մարդկային կորուստների համար: Մենք չափազանց դրական հարաբերություններ ենք պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մեր նախագահը հստակ սահմանել է մեր հարաբերությունները: Այս պահին մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Թուրքիան, որի անցյալը լի է փառքով ու պատվով, շարունակում է սկզբունքորեն վարել իր արտաքին քաղաքականությունը»,- Աքարի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։
Կարծիքներ