Երևանում շների՝ նրբերշիկ ուտելու և թունավորվելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին

Երևանում շների՝ նրբերշիկ ուտելու և թունավորվելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել է անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ուսումնասիրվել են հրապարակումները՝ կապված վարչական շրջանում շների թունավորման դեպքերի հետ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմնին։

Ավելի վաղ մամուլում և համացանցում լուրեր էին տարածվել շների միտումնավոր թունավորման դեպքերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում