Ապրիլի 7-ից Արցախում կտրոնների տրամադրման սպասարկման կետերը կփակվեն

Ապրիլի 7-ից Արցախում կտրոնների տրամադրման սպասարկման կետերը կփակվեն

Ապրիլի 3-ից՝ ժամը 15:00-ից մինչ ապրիլի 5-ը ժամը 18:00-ն, կտրոնների սպասարկման կետերի կողմից տրամադրվել է արդեն նախորդ փուլում Ստեփանակերտում բաժանված կտրոնների թվի 64%-ը, վաղը՝ ապրիլի 6-ին, բոլոր սպասարկման կետերը նույնպես կաշխատեն:

Այս մասին իրազեկում է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:

Ապրիլի 7-ից արդեն սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ` Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վարչական շենքում(հասցե՝ Ազատամարտիկների 39)՝ ոչ աշխատանքային օրերին մինչև օրվա ժամը 13:00-ն, իսկ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից 18:00-ն:

Կոմիտեն խնդրում է այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։

Ստորև ներկայացվում է Ստեփանակերտում ապրիլի 6-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկը՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 10:00-13:00, 14:00-17:00,

• ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9:00-10:00, 11:00-13:00, 15:00-18:00,

• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,

• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` աշխատում է 9:00-11:00, 12:00-15:00, 16:00-18:00:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում