Հնդկաստանը նշում է Բրիտանիայից անկախության 75-ամյակը

Երկուշաբթի Հնդկաստանը նշում է գլխավոր ազգային տոներից մեկը՝ Անկախության օրը։ Այս տարի լրանում է բրիտանական գաղութատիրությունից երկրի ազատագրման 75-ամյակը։
1947 թվականի օգոստոսի 15-ին, ուղիղ կեսգիշերին, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն բարձրացրեց ազգային եռագույն դրոշը Նյու Դելիի Կարմիր ամրոցի վրա, որը դարձավ բրիտանացի գաղութատերերի հեռանալու խորհրդանիշը:
Երկուշաբթի օրը երկրում պետական տոն է հայտարարվել։ Տարվա ընթացքում նշանակալի ամսաթվի կապակցությամբ մեծածավալ տոնակատարություններ արդեն տեղի են ունենում հանրապետության տարբեր հատվածներում։ Բայց օգոստոսի 15-ի տոնակատարությունները լինելու են դրանց գագաթնակետը։ Վարչապետ Նարենդրա Մոդին ավանդական ուղերձով հանդես կգա Կարմիր բերդի պատից: Ակնկալվում է, որ նա կհայտարարի կառավարության նոր նախաձեռնությունների մասին՝ ուղղված քաղաքացիների կյանքի բարելավմանը և հանրապետության անվտանգության ամրապնդմանը։
Կարծիքներ