Թշնամու դրոշները քո երկրի ներսում վառելը ու ոտնատակ տալը քաղաքական հետամնացության , թուլության , խեղճության , անզորության նշան է. Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը գրել է.
Թշնամու դրոշները քո երկրի ներսում վառելը ու ոտնատակ տալը քաղաքական հետամնացության , թուլության , խեղճության , անզորության նշան է.
Ամենակարճ ճանապարհը ցույց տալու որ դու վիզդ ծուռ, հավերժական զոհ ես ...
Ազգային արժանապատվություն,վրեժ,
ապացուցողականություն ընդգծելու համար թշնամու դրոշը վառում են կամ կոխ տալիս ,եթե արդեն թշնամու տարածքում ես ու ուժդ պատել է, որ նրա դրոշը քոնով փոխարինես...
Մնացած դեպքերում ` <<ձեռներս ուրիշ ճար չկա>> նվաստացնող ակտի հերթական արարն է առ թշնամյաց ...
Թուրքերին <<կոխկրճել>> կարելի է միայն խելքով, մշակույթով , զարգացմամբ ,տեխնոլոգիաներով , առաջադիմությամբ , շատանալով ,արդյունաբերությամբ, տնտեսությամբ, մրցունակությամբ, ներքին կայունությամբ ,արդարացված ինքնավստահությամբ,ռազմական նորագույն լուծումների կիրարկմամբ ,որտեղ քանակական առավելությունը գերակայությունը կորցնում է ...
Մնացածը դարն ապրած միֆեր են ու ճենճոտ լապշաներ,որը որ գիտակից հայ մարդը վաղուց արդեն պիտի թույլ չտար,որ կախ տային յուր ականջներից ...
Ողբը մերժելով , հավերժական զոհի կրակոտ պատյանը ուսերիցս նետելով ոգեկոչում եմ մեր անմեղ նահատակներին
Արդար հիշատակ ,խունկ ու խոնարհում:
Կարծիքներ