Չարենցավանի կրթօջախները վերանորոգվում են

Չարենցավանի կրթօջախները վերանորոգվում են

 Չարենցավան համայնքի «Լուսաբաց» մանկապարտեզի մասնակի ջերմամեկուսացման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
Փոխվել են մանկապարտեզի 1-ին մասնաշենքի ճակատային մասի 4 խմբասենյակի և խոհանոցի պատուհանները և դռները։

 «Գետամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ավարտվել են գազաֆիկացման և լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:

Ամենօրյա կերպով իրականացվող մաքրության աշխատանքները մշտապես ուշադրության կենտրոնում են: Հրազդան համայնքում ջրցան մեքենան առավոտյան ժամերին պարբերաբար լվանում է կենտրոնական ճանապարհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում