Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական բարդություններից հետո ապաքինվելու նպատակով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:
«Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:
Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:
Կարծիքներ