Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը քառորդ եզրափակիչում հաղթելով թուրք բռնցքամարտիկին, մտել է կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովել բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը համառ ու դժվար պայքարում հաղթեց իսպանացի մրցակցին: Նա նույնպես մեդալով կվերադառնա առաջնությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին բրոնզե մեդալ էր ապահովել նաև աղջիկների առաջնությանը մասնակցող մեր 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Կարծիքներ