Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելը կապ չունի Զելենսկու այցի հետ. Կրեմլ
Ռուսաստանի որոշումը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին կապ չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անկարա կատարած այցի հետ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել է, որ նման որոշման պատճառ է դարձել Թուրքիայում տիրող մտահոգիչ համաճարակային իրավիճակը։
«Ոչ, դա կապված է համաճարակային իրավիճակի հետ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ կապված որոշումը առնչություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա Ուկրաինացի գործընկերոջ բանակցությունների հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ-ն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետկանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը, մինչև այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանա։
Կարծիքներ