Նեթանյահուն Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում հիմնական սպառնալիքն է
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Իրանն անվանել է Մերձավոր Արևելքում կայունության հիմնական սպառնալիք և խոստացել, որ թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել:
Այս հայտարարությունն Իսրայելի կառավարության ղեկավարն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ Երուսաղեմում տեղի ունեցած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է հիմնական հեռուստաալիքներով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեր (Իսրայելի և Միացյալ Նահանգների) համագործակցությունը կարևոր է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու համար: Մերձավոր Արևելքում Իրանից ավելի լուրջ, ավելի վտանգավոր և ավելի հրատապ սպառնալիք չկա: Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ունենալու իր ձգտումից, չի հրաժարվել առաքման համար հրթիռների մշակումիցը և Իսրայելը ոչնչացնելու բացահայտ կոչից: Որպես Իսրայելի վարչապետ՝ ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային զենք ստանա ցեղասպանություն իրականացնելու համար Իսրայելի նկատմամբ: Իսրայելը կշարունակի պաշտպանվել իրանական ագրեսիայից և ահաբեկչությունից»,- ասել է Նեթանյահուն:
Վարչապետը, Պենտագոնի ղեկավարի հետ կողք կողքի խոսելով, չի մեկնաբանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մեղադրանքները, որը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզիում իրանական միջուկային օբյեկտի վթարին, և նաև չի նշել բուն միջադեպի մասին:
Կարծիքներ