Ճակատներն ու խորությունները փոխվել են. Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողների մահվան մասին
Շատ լավ հասկանում ենք, որ մարտական գործողությունները միայն առաջնագծում չեն, որ տեղի են ունենում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ժամկետային 2 զինծառայողների մահվանը։
«Եթե հակառակորդը կիրառում է մարտական ԱԹՍ-ներ, հրետանու տարբեր տրամաչափեր եւ այլն, մենք հասկանում ենք, որ պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները շատ հարաբերական են։ Այո, մենք փորձում ենք առաջնագծում չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները տեղի են ունենում խորքում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որր Ադրբեջանը մարտական գործողությունների ժամանակ օգտագործել է նաեւ հաուբից, գրադ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Եվս երկու զոհ ունենք հայ-ադրբեջանական սահմանին
Կարծիքներ