Սարալանջ գյուղի սարերում մոլորված 6 քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք

Հունվարի 4-ին՝ ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սարալանջ գյուղի «Խաչի տարածք» կոչվող հատվածից 6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:
Կարծիքներ