Ավտովթար-վրաերթ Երևանում՝ Opel-ի, Nissan-ի և «Zhongtong» ավտոբուսի մասնակցությամբ․ 4 վիրավորներից 1-ը մահացել է
Մարտի 25-ին մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած «Nissan» մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանն իր վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մանկիշի ավտոբուսով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Nissan»-ին բախվելուց հետո վերջինn առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել «Opel»-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո «Nissan»-ը բախվել է «Opel»-ին։ Վթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ