Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան
Երեւանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն տեղում փրկարարներն անցել են գործի. ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։
Բարեբախտաբար, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Կարծիքներ