Զելենսկին ստորագրել է ռուսական քարոզչությունն արգելող օրենք
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է ռուսական քարոզչությունը, հայտնում է Interfax-Ukraine-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի կայքին։
Այս օրենքն արգելում է արդարացնել կամ հերքել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, ներառյալ այն որպես «ներքին ուկրաինական հակամարտություն» ներկայացնելը, ինչպես նաև գովաբանել կամ արդարացնել այս ագրեսիայի մեջ ներգրավվածներին։
Բացի այդ, օրենքը թույլ է տալիս դատարանի որոշմամբ լուծարել պատերազմի քարոզչությամբ կամ ռուսական ագրեսիան հիմնավորող կուսակցություններն ու կազմակերպությունները։
Զելենսկին օրենքը ստորագրել է մարտի 14-ին, գրում է գործակալությունը, սակայն Գերագույն Ռադան այդ մասին պաշտոնապես հայտարարել է միայն այսօր:
Կարծիքներ