Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը. Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել
Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների եւ նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում եւ գծանշման աշխատանքների իրականացում:
Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարեւորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Կարծիքներ