Մոր մահվանից կարճ ժամանակ անց, ցավ ու վիշտ մոռացած Աշոտյանը նորից լծվել է հանրությանը ստերով ահաբեկելուն՝ ջուր լցնելով Ալիևի ջրաղացին

Մոր  մահվանից կարճ ժամանակ անց, ցավ ու վիշտ մոռացած Աշոտյանը նորից լծվել է հանրությանը ստերով ահաբեկելուն՝ ջուր լցնելով Ալիևի ջրաղացին

Մոր  մահվանից կարճ ժամանակ անց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նորից լծվել է հանրությանը ստերով ահաբեկելուն։   Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  հայտարարել է, որ իբր թե  Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ համաձայնել է միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար, հարցն այն է, թե ո՞վ պետք է վերահսկի այդ միջացքը՝ ռուս սահմանապահները, թե ադրբեջանաթուրքական ուժերը։

«Հիմա պետք է ազնիվ լինենք՝ միջանցքային տրամաբանություն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Բացե՛ք 9-րդ դրույթը, այնտեղ գրված է, որ Ադրբեջանը ստանում է հնարավորություն ՀՀ տարածքի միջոցով կապվել Ադրբեջանի հետ։ Հիմա հարցը հետևյալն է՝ այնտեղ ծառայություն իրականացնելու են մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի սահմանապահ ուժերը, թե ադրբեջանաթուրքական զորքերը։ Սա է բազառը», — նշել է Աշոտյանը։

Արցախյան պատերազմից հետո այդ պատերազմը հասունացրած հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններով։ Այն, որ Աշոտյանը  հանուն իր քաղաքական  շահերի  վաղուց սկսել է ջուր լցնել  Ադրբեջանի ջրաղացին, դա վաղուց ակնհայտ է։  Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա միջանցք  հասկացություն, Աշոտյանը  փորձում է մանիպուլացնելով դաշտ բերել այդ հասկացությունը՝ ինքն էլ իր խոսքում նշելով, որ  միջանցքային տրամաբանություն կա։  Այս ամենին զուգահեռ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ ամենաբարձր՝  վարչապետի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով հերքել են հետագայում  Ադրբեջանին Սյունիքով միջանցքի տրամադրումը՝ մատնանշելով, որ  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ խոսք  չկա դրա մասին։

Սակայն նույնիսկ մոր  մահվանից կարճ ժամանակ անց Աշոտյանը շարունակում է հանրությանը ստերով ահաբեկել՝ միաժամանակ ջուր լցնելով Ադրբեջանի ու Ալիևի ջրաղացին։

 ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում