Մահացել է Արամ MP3_ի հայրը

Մահացել է Արամ MP3_ի հայրը

4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...

Այսօր տեղի ունեցավ այն ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:

Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր:

Այսօր ես կորցրեցի իմ ՀՈՐԸ:

Հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո N 1 սրահում, 23.06.2020թ-ին ժամը 18:00-ին:                 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սիրված երգիչ Արամ MP3_ն։

Freenews.am_ի ողջ խմբագրակազմը ցավակցում է սիրված երգչին ու իր ընտանիքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում