Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան

«Մենք երկրորդ այտն ապտակարժան չենք դարձնում»։
Այս մասին Նոր Նորքի թաղապետարանում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։
Նա նկատել է․ «Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա։ Այսինքն՝ գան մեզ հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք»։
Նա հուսով է, որ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ «Սա պետության դեմ է, և այս պետությունը պետք է վերջապես թափ տալ։ Սա ժողովրդավարություն չէ, սա խոսքի ազատություն չէ, սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները խոսքի ազատություն չեն, պետք է մի քիչ կտրել, որ հասկանան՝ որն է խոսքի ազատությունը և որն է ամենաթողությունը։ Այս ամենաթողության դեմը վերջապես պետք է առնել պետական մակարդակով»։
Կարծիքներ