Արարատ-Արմենիան ավելացված ժամանակում երկու գոլ խփեց ու հաղթեց Վանին

Արարատ-Արմենիան ավելացված ժամանակում երկու գոլ խփեց ու հաղթեց Վանին

VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ պարտվեց «Արարատ-Արմենիային»:  Մինչև 91-րդ րոպեն Չարենցավանի թիմը հաղթում էրԼուիզ Մենզեսի խփած գոլի շնորհիվ:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին Արտյոմ Ավանեսյանը խփեց պատասխան գոլը, իսկ երկու րոպե անց Մաիլսոն Լիման հաղթանակ պարգևեց հյուրերին:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» ունի 100 տոկոսանոց արդյունք ու 18 միավորով գլխավորում է  մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում