Մինսկում սև համազգեստով, առանց տարբերիչ նշանների տղամարդիկ հարձակվել են լրագրողների վրա
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը հարձակում է գործել BBC-ի ռուսական ծառայության լրագրողների վրա: Այս մասին երեքշաբթի հաղորդել է լրատվամիջոցը, գրում է ТАСС-ը:
«Սև համազգեստով և առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը մոտեցել է լրագրողներին, նրանցից մեկը պահանջել է ներկայացնել հավատարմագրումը, ինչից հետո թղթակցի վզից պոկել է վերջինիս քարտը, ձեռքից խլել տեսախցիկն ու փորձել կոտրել այն»,- նշվում է տեքստում:
Ինչպես հաղորդել է ծառայությունը, լրագրողները բերման չեն ենթարկվել:
«Բոլոր 3 լրագրողները հավատարմագրված են եղել Բելառուսի արտգործնախարարության կողմից, բոլորը եղել են տարբերիչ ժիլետներով և հավաստագրերով»,- հավելել է լրատվամիջոցը:
Նշվում է, որ երկու տղամարդ նաև փորձել են ծեծի ենթարկել օպերատորին, հարվածներ հասցնել նրա տեսախցիկի ուղղությամբ, երբ իրենց խնդրել են վերադարձնել հավատարմագրման քարտը:
Կարծիքներ