«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը. Պողոսյան

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը. Պողոսյան

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

 Ցուցադրության վերջին օրը պետք է լիներ մարտի 21-ը, սակայն նման որոշում է կայացվել այցելուների աննախադեպ թվի պատճառով: Ընդհանուր առմամբ, ցուցադրությունն ունեցել է 44 հազար այցելու:

 Պատմության թանգարանում տեղի է ունենում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվում են վեց ամիս շարունակ գործող ցուցահանդեսի արդյունքները, ինչպես նաև այլ մանրամասներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում