Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին

Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին

Մենք արձանագրել ենք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի կոչերին՝ ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, որոնց նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում Բաքվում:

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին. ես նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը և հումանիտար հարցերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան եռակողմ համաձայնագրերով։

Մենք վերահաստատում ենք հավատարմությունը այդ պայմանավորվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին, բարեկամներին ու ընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում