Իսրայելի քաղաքացուն կփոխանակեն երկու սիրիացու հետ. ԶԼՄ-ներ
Իսրայելի քաղաքացին, որին Էլ-Կունեյտրեում ձերբակալել են ռուս սահմանապահները, կփոխանակվի երկու սիրիացու հետ, որոնք գտնվում են իսրայելական բանտում: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
Ըստ տվյալների՝ փոխանակումը տեղի կունենա մոտ ապագայում՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Իսրայելացու անունը գործակալությունը չի հաղորդում: Միայն նշվում է, որ նա սխալմամբ մտել է սիրիական տարածք և բռնվել սահմանապահների կողմից:
Կարծիքներ