Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ ևս մեկ համաձայնագրից
Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել երկիրը դուրս բերել փոստային և էլեկտրական հաղորդակցությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին ԱՊՀ համաձայնագրից՝ հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ փաստաթղթի, որը կնքվել է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում, կողմերը պարտավորվում էին համակարգել իրենց գործողությունները կապի ծառայությունների մատուցման ոլորտում:
Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն խզել էր Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ կնքված մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր: 2019 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դադարեցվել է բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը:
Կարծիքներ