Ուշքի եկեք. Թագուհի Մելքոնյան
Դեռ արցախցիները չեն եկել Հայաստան (Ու դեռ հարց է` կթողնեն գալ, թե ոչ), այստեղ արդեն իսկ հակաարցախյան տրամադրություններ են գեներացվում։ Տների վարձակալության վերաբերյալ խմբում մեկն առաջարկել է կարեկից և պատրաստ լինել ընդունելու արցախցի մեր հայրենակիցներին, փոքրոգի մի զանգված դարձյալ ակտիվացել ու հիշել է` «մեր զինվորին մի բաժակ ջուր չէին տալիս», «30 տարի մեզ թալանել են» , 2020 -ի պատերազմի ժամանակ Երևանում ծնունդ էին նշում ու նման հիմար թեզեր։
Մարդիկ մի օրում կորցրել են մանկահասակ երեխեքի, ջահել տղերք են հողի տակ անցել, տուն տեղ են թողել, կիսասոված վիճակում փողոցներում են, որտեղ զինված թուրքերը հիմա վխտում են, ի վերջո հայրենազրկվել են ու շատերը դեռ «Ղարաբաղյան կլան» ասելով թույն են գեներացնում մեր արյունակիցների հանդեպ... Մի կաթիլ բարություն արեք` տասնապատիկը հետ կստանաք, ուշքի եկեք։
Հ.Գ. Այնքան եմ արցախցիներին պաշտպանել, անծանոթները գիտեն արցախցի եմ...
Այս մասին գրում է Թագուհի Մելքոնյանը:
Կարծիքներ