Հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, կատարվել է 2231 թեստավորում: Առողջացածների թիվը 47 է, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք, որոնցից 409 635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8604 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 959 560 թեստավորում:
Կարծիքներ