Ռուսներն ապամոնտաժում են ԼՂ-ում տեղակայած դիտակետերը

Ռուսներն ապամոնտաժում են ԼՂ-ում տեղակայած դիտակետերը

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր տեղակայած դիտակետերը Ասկերանի, Մարդակերտի եւ Շուշիի շրջաններում՝ կողմերի նախկին շփման գծի երկայնքով: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակվող փոխգործակցությունը պահպանվում է, այն ուղղված է արյունահեղության կանխմանը և քաղաքացիական բնակչության հանդեպ մարդասիրական օրենքի ապահովմանը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում