Լիտվայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել՝ կապված բելառուսական ապրանքների տարանցման սկանդալի հետ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել՝ կապված բելառուսական ապրանքների տարանցման հետ։
«Տեսնելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո բելառուսական բեռների փոխադրման հետ կապված ներկայիս իրավիճակը և հասկանալով, թե դա հեղինակությանն առնչվող ինչ մարտահրավերներ է ստեղծում Ձեր գլխավորած Լիտվայի Հանրապետության կառավարության համար՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և հնարավորինս շուտ ազատել ինձ արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- Լանդսբերգիսի հայտարարության տեքստը մեջբերում է delfi.lt պորտալը։
Մեկ օր առաջ Լանդսբերգիսը լրագրողներին ասել էր, որ պատրաստ է հրաժարական տալ «Բելառուսկալի»-ի՝ Լիտվայի տարածքով շարունակվող տարանցման հետ կապված սկանդալի պատճառով։
Դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել նաև տրանսպորտի նախարարը։
Դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգները, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել Բելառուսի դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել բելառուսական բազմաթիվ ընկերություններ։ Այսպիսով, «Բելառուսկալի» ընկերության հետ գործառնությունները պետք է ավարտվեին մինչև դեկտեմբերի 8-ը։ Սակայն դեկտեմբերին «Լիտվական երկաթուղիներ» ընկերությունը շարունակել է բելառուսական ապրանքների տարանցումը Լիտվայի տարածքով, քանի որ նրանք արդեն ստացել էին կանխավճար։
Կարծիքներ