Միսս Բրազիլիա-2018-ը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո
Բրազիլիայի գեղեցկության մրցույթի վերջին հաղթողներից մեկը՝ 27-ամյա Գլեյսի Կորեյան, մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս մասին հայտնում է Shantnews-ը:
Հստակեցվում է,, որ մահվան պատճառ են դարձել երկու ամիս առաջ նշագեղձերի վիրահատությունից հետո առաջացած բարդությունները: Վիրահատական միջամտությունից հինգ օր անց աղջկա մոտ սկսվել է առատ արյունահոսություն և տեղի է ունեցել սրտի կանգ։
Հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են, նա կոմայի մեջ է ընկել և գիտակցության չի եկել մինչև իր մահը։
Մահացածի ընտանիքը դիմել է ոստիկանություն։
Կարծիքներ