Փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 26-ին, ժամը 16:10-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:
Ըստ աղբյուրի՝ 1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։
Կարծիքներ