Ֆրանսիայում ձերբակալվել է Լիոնում հոգևորականի վրա հարձակման կասկածյալը. նա Վրաստանի քաղաքացի է
Ֆրանիսայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիոն քաղաքում հույն հոգևորականի վրա մեկ շաբաթ առաջ կատարված հարձակման մեջ կասկածվող անձին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հոգևորականի վրա հարձակման գործով անցկացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվածը խոստովանել է, որ կրակել է հոգևորականի վրա: Նշվում է, որ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի է: Ձերբակալվել է նաև նրա կինը, որն ազգությամբ ռուս է:
Հիշեցնենք, որ Լիոն քաղաքում՝ հունական եկեղեցու մոտակայքում, հոկտեմբերի 31-ին հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր ուղղափառ եկեղեցու մի քահանա: Նշվում է, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քահանան փակելիս է եղել եկեղեցու դռները:
Կարծիքներ