Նախագահի հրամանագրով՝ մի շարք երկրներում նոր դեսպաններ են նշանակվել

Նախագահի հրամանագրով՝ մի շարք երկրներում նոր դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ այսօր Թուրքմենստանում, Կանադայում, Կուբայում, Բրազիլիայում, Կոլումբիայում եւ Բոլիվիայում նոր դեսպաններ են նշանակվել։

Այսպիսով՝

Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ):

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):

Նշենք նաեւ, որ նախախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրով Եգիպտոսում դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։