4-րդ օրվա արդյունքներից հետո մեդալների հաշվարկում առաջատարը Ճապոնիան է. Տոկիո-2020

4-րդ օրվա արդյունքներից հետո մեդալների հաշվարկում առաջատարը Ճապոնիան է. Տոկիո-2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին վիճարկվեց մեդալների 21 հավաքածու։ Ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարը Ճապոնիան է՝ 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ։

Երկրորդը ԱՄՆ-ն է՝ (7, 3, 4), երրորդը՝ Չինաստանը՝ (6, 5, 7): Ռուսները, որոնք հանդես են գալիս ROC անվան տակ, չորրորդն են՝ (4, 5, 3): Ամենաանսպասելին Կոսովոյի ցուցանիշն է: Ընդամենը 1, 9 միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը արդեն նվաճել է երկու ոսկե մեդալ և ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում