Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել. ՊԵԿ-ը՝ տարածվող լուրի մասին

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել. ՊԵԿ-ը՝ տարածվող լուրի մասին

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնեցին ՊԵԿ-ից։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում