Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկու ահաբեկչության կանխարգելման մասին

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկու ահաբեկչության կանխարգելման մասին

Բելառուսի իրավապահ մարմինները կանխել են երկու ահաբեկչություն, որոնք պլանավորում էր իրականացնել Պինսկի շրջանի (Բրեստի մարզ) բնակիչը Մինսկում և Մինսկի մարզի զորամասերից մեկում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան իր Telegram ալիքում:

«Այսօր երեկոյան Պեչիում (Մինսկի մարզ) ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցները արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցությամբ բերման են ենթարկել Պինսկի շրջանի 35-ամյա մի բնակչի: Տղամարդը մտադիր էր ահաբեկչություն կատարել տեղի զորամասում և Մինսկի մի զորամասում: Իրավապահներին հաջողվել է կասեցնել հանցագործությունները, գտնել և վնասազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքեր», – տեղեկացրել է վարչության ներկայացուցիչը:

Ըստ հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակևիչի, ձերբակալվածը բնակարան էր վարձել մայրաքաղաքի Մոսկովյան շրջանում, աշխատել մասնավոր ընկերությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում