Հաջորդ 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Չինաստանից հարուստ կմնա
Հաջորդ 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Չինաստանից հարուստ կմնա՝ չնայած սպասումներին, որ ասիական տնտեսությունը կգերազանցի ԱՄՆ-ին եւ կդառնա աշխարհում ամենախոշորը:
«Կարծում եմ՝ շատ քիչ հավանական է, որ Չինաստանը կհասնի մեկ շնչին ընկող ՀՆԱ-ի մակարդակին, ինչպես ԱՄՆ-ում է գոնե առաջիկա 50 տարիների ընթացքում»,-CNBC-ին ասել է Economist Intelligence Unit-ի գլխավոր տնտեսագետ Սայմոն Բապտիստը:
Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն 2020 թվականին կանխատեսվում էր 10 582,10 դոլարի մակարդակով, ինչը 6 անգամ քիչ է, քան ԱՄՆ-ում՝ 63 051,40 դոլար:
Նախօրեին առաջին պաշտոնական ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին դառնալ աշխարհում «առաջատար երկիր»:
«Չինաստանի հետ խիստ մրցակցություն եմ տեսնում: Չինաստանն ունի նպատակ, եւ ես չեմ քննադատում նրան այդ նպատակի համար: Սակայն նրանց նպատակն է առաջատար երկիր դառնալ: Դա տեղի չի ունենա»,-ասել է Բայդենը:
Բապտիստի խոսքով՝ Չինաստանը կդառնա «շատ մեծ գերտերություն»՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ:
Կարծիքներ