«Ինտեր»-ը հաղթեց «Կալյարի»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Կալյարի»-ի հետ։
Կալյարի քաղաքում կայացած խաղի առաջին կեսում թե «Ինտեր»-ը և թե «Կալյարի»-ն մի շարք լավ հնարավորություններ ունեին գրոհներն ավարտելու գոլերով, սակայն ապարդյուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և 2024 թվականի Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը բազմիցս մասնակցեց «Ինտեր»-ի դիրքային գրոհներին և մի քանի լավ առիթ ուներ` բացելու հանդիպման հաշիվը:
Երկրորդ կեսի մեկնարկում` 53-րդ րոպեին, «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բաստոնիին: Միլանյան ակումբին հաջողվեց նաև երկրորդ գնդակն ուղարկել «Կալյարի»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարտինեսը: «Ինտեր»-ը նաև երրորդ գնդակը խփեց: «Կալյարի»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չալհանօղլուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 80-րդ րոպեին:
«Կալյարի»-«Ինտեր»` 0:3:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն է:
Կարծիքներ