ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Հոկտեմբերի 21-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցերը, այդ թվում ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է կողմերի միջև հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության մասին:
Պենտագոնը նաև հայտնել է, որ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Կարծիքներ