Հումանիտար ականազերծման կենտրոնը Գեղարքունիքի 3 գյուղերում անցկացրել է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

Հումանիտար ականազերծման կենտրոնը Գեղարքունիքի 3 գյուղերում անցկացրել է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները հոկտեմբերի 19-ից 21-ը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացրել են իրազեկման դասընթացներ։

Ինչպես տեղեկացրին կենտրոնից, դասընթացի ընթացքում երեխաները և ուսուցչական կազմը տեղեկացել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին հուշող նախազգուշացնող նշանները և իրենց անվտանգ վարքագծի կանոնները։

Ըստ աղբյուրի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը շարունակում է իրազեկման դասընթացները ՀՀ բոլոր մարզերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում