Աղդամի շրջանում 2 ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից, եւս մեկը՝ մահացել
Ադրբեջանի վերահսկողությանն անցած Աղդամի շրջանում 2 ադրբեջանցի է մնացել ականի վրա, նրանցից մեկը մահացել է, երկուսը վիրավորվել:
Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության ու ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ ականապայթյունային վիրավորումներ ստացած անձինք ու մահացածը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկ զինծառայող եւ երկու քաղաքացիական անձինք՝ 36 եւ 30 տարեկան: Մահացածը 30-ամյա քաղաքացին է: Զինծառայողն ու մյուս անձը հոսպիտալացվել են: Քրեական գործ է հարուցվել:
Աղդամի շրջանը Լեռնային Ղարաբաղին է պատկանել, վերջին պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ հաստատված հայտարարությամբ այն ադրբեջանական կողմին փոխանցելու համաձայնություն է ձեռք բերվել:
Կարծիքներ